Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անվստահության օրակարգը առկա հարց է, փողոցն ու Խորհրդարանը միասին պետք․ Բագրատ Սրբազան
«Անվստահության օրակարգը առկա, մնայուն հարց է։Փողոցն ու Խորհրդարանը միասին պետք է որոշեն։ Անվստահության գործընթաց չէր էլ սկսվել»,- այս մասին Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ նախորդ տարի տապալվեց անվստահության գործընթացը։
Նշենք, որ Բագրատ Սրբազանը ևս միացել է ջահերով երթին՝ Հանրապետության հրապարակից դեպի Ծիծեռնակաբերդ։
«Այդ գործընթացն ուղղակիորեն տեղի պետք է ունենա և տեղի կունենա»,- հավելեց Սրբազանը։
Հարցին,թե որքանով է հնարավոր ընդդիմության հետ համագործակցությունը, Բագրատ Սրբազանն արձագանքեց․
«Չեմ կարծում եմ, որ հայրենիքի ազատագրման գաղափարը որևէ կերպով ստորակա է որևէ այլ հարցից։ Մեզ մնում է միայն ճիշտ գործողությունները կատարել»։
Նա նաև նշեց, որ «Սրբազան պայքար»-ի նախաձեռնած «Չենք վստահում Նիկոլ Փաշինյանին» ակցիային մասնակցել է 18 հազարից ավելի քաղաքացի։